Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Ազգային ժողովը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների նախագծին

Ազգային ժողովը հավանություն տվեց սահմանադրական փոփոխությունների նախագծին
06.10.2015 | 11:18

ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի։ Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Դեմ քվեարկեցին 7- հոգանոց ՀԱԿ խմբակցության 6 պատգամավորները՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը։ «Ժառանգություն» ու ԲՀԿ խմբակցություններից մեկական պատգամավորներ՝ Զարուհի Փոստանջյանն ու Տիգրան ՈՒրիխանյանը, 5- հոգանոց ՕԵԿ-ից՝ Հեղինե Բիշարյանն ու Իշխան Խաչատրյանն էին դեմ, Մհեր Շահգելդյանը, Հովհաննես Մարգարյանն ու Լևոն Դոխոլյանը՝ ձեռնպահ էին։ ԲՀԿ-ն հայտարարել էր, թե միաձայն կողմ է քվեարկելու Սերժ Սարգսյանի առաջարկին, բայց խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը բացակա էին, նրանց էր միացել նաև նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ն լքած Վարդան Օսկանյանը։ Ալեքսանդր Արզումանյանը, Լյուդմիլա Սարգսյանը կողմ էին, Խաչատուր Քոքոբելյանը՝ չմասնակցեց քվեարկությանը։

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ